|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայկական ժամանակ»-ն այսօր գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության իրենց աղբյուրները հայտնում են, որ դատախազության կուլիսներում քննարկվում է Հ1-ի «Առաջին լրատվականի» հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ նշանակելու հարցը։
Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկությունը Քրիստինե Մելքոնյանն, ըստ էության, չհերքեց: «Նման խոսակցություն եղել է եւ կա, սակայն այն քննարկման փուլում է: Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց «Առաջին լրատվական»-ի լուրերի մեկնաբանը: