|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մի հարց եմ բարձրացնում, որը տեխնիկական է, բայց` կարևոր: Բյուջեի ֆայլը, որ ուղարկվում է, բարդ է այն ուսումնասիրել: Երբ տպում ես, թարս է դուրս գալիս, տառերը կպած են տպվում և այլն: Ոնց որ պայմանավորված լինի` այնպես անել, որ պատգամավորները դժվար հասկանան ու ուսումնասիրեն բյուջեի ֆայլը»,- ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին` նշեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պավել Սաֆարյանն էլ լուրջ-լուրջ վստահեցրեց, որ այդ ամենը դիտավորյալ չի արվել, որ պատգամավորները բյուջեի նախագիծը ուսումնասիրելու դժվարություններ ունենան: «Տեխնիկական մասով ես չեմ զբաղվում, բայց ամեն ինչ կանենք, որ ձեզ համար հեշտ լինի այսուհետ բյուջեն ուսումնասիրելը»,- հավելեց նա: