|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո մեր հանրապետությունում այսօրվա թանկացումները գնալով ահռելի չափերի են հասնում:
«Ժողովուրդ»-ը շրջայց է կատարել Երեւանի մի շարք սուպերմարկետներում, խանութներում եւ արձանագրել որոշ ապրանքատեսակների գների բարձրացում: Օրինակ՝ հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-ից 20 դրամի թանկացում, 20 դրամով թանկացել է կերակրի աղը, իսկ որոշ խանութներում՝ 30-ով, ինչպես նաեւ՝ տոմատի մածուկը, կոսմետիկ միջոցները՝ լվացքի փոշի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, մի քանի տեսակի շամպուններ: Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հացամթերքի եւ կոսմետիկ միջոցների շուկաներում վերահսկողություն չի իրականացնում, քանի որ այն համարվում է մրցակցային: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ շաքարավազի եւ սուրճի գինը նվազել է, ձեթի գինն ու ալյուրինը՝ նույնպես: