|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ը հոկտեմբերի 9-ին հոդված էր ներկայացրել /«Ուզում եմ ես էլ դպրոցից հոգնած տուն գալ»/, ըստ որի` Հույսի ավան թաղամասում բնակվող Ղազարյան Արուսյակի երեք երեխաները դպրոց չեն հաճախում հագուստ եւ գրենական պիտույքներ չունենալու պատճառով:
Yerkir.am-ը դրամահավաք կազմակերպեց, որին արձագանքեցին բազմաթիվ մարդիկ, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՆ-ն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Արդյունքում գնեցինք գրենական պիտույքներ ու հագուստ եւ այցելեցինք երեխաներին:
Տիկին Արուսյակը տեղեկացրեց, որ արդեն դպրոցից վերցրել է դասագրքերը, եւ վաղվանից երեխաները դպրոց կհաճախեն:
Yerkir.am-ը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին եւ իրենց ներդրումն ունեցան երեխաների երազանքն իրականացնելու` դպրոց գնալու գործում: