|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին` գործազուրկների նպաստների հետ կապված:
Նշենք, որ, գործազուրկներին 18.000 դրամ նպաստներից զրկելու որոշման հետ կապված, վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է. «Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ. նպաստների 94%-ն էր հասնում այն մարդկանց, ովքեր աշխատանք էին փնտրում և միայն 6 տոկոսն էր հասնում շահառուներին: Սա մեր երկրի համար արդյունավետ համակարգ չէ: Մենք ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը, շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակագը չի կարող արդյունավետ լինել»:
«Ինչո՞ւ և ինչպե՞ս են փոշիացվել այդ նպաստները»,- հետաքրքրվեց պատգամավորը Դավիթ Սարգսյանից:
Նախարարը նշեց, որ գործազուրկների նպաստների արդյունավետ բաշխման կամ փոշիացման խնդիրների մասին առավել հանգամանալից կարող է պատասխանել սոցապ նախարարությունը: «Ես կարող եմ ասել միայն այն, որ տեղի է ունեցել գործազուրկների թվի նվազեցում`15 000-ից 6800-ով, քանի որ կային այս ոլորտում բազմաթիվ անճշտություններ, կային ընտանիքներ, որոնք ֆորմալ գործազուրկ էին, բայց անապահովների ցուցակում չէին, կամ` հակառակը»,- ասաց նախարարը: