|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կոմպոզիտորների միության համագումարը սկսվեց:
Ինչպեսեւ խոստացել էր միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, համագումարը սկսվեց համերգով. բեմում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն է /գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան/: Կհնչեն Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից:
Yerkir.am-ի հետ զրույցում Ամիրխանյանը նշեց, որ ինքը բավականին հանգիստ է եւ վստահ, որ ամեն ինչ իր հունով է ընթանալու:
«Շատ հանգիստ եմ զգում, նույնն էլ ձեզ խորհուրդ կտայի: Հույս ունեմ, որ ելույթները կլինեն կառուցողական եւ կհնչեն կոնկրետ առաջարկներ ու հարցեր: Պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին»,- ասաց նա` հավելելով, որ հուսով է` բոլորը գոհ դուրս կհեռանան համագումարից: