|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ ավարտվեց ՀԳՄ համագումարը, և ձայների գերակշիռ մեծամասնությամբ ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համագումարն անցավ բավականին լարված, եղան անգամ բանավեճեր, և ՀԳՄ անդամներից ոմանք կարծում էին, որ արդեն հսկիչների կարիք է զգացվում:
Ձայները բաշխվեցին այսպես. Էդվարդ Միլիտոնյանը ստացավ 199 ձայն, Հովիկ Հովեյանը՝100, Դավիթ Սարգսյանը՝24, իսկ Ռոմիկ Խաչատրյանը՝4 ձայն:Անվավեր է ճանաչվել 7թերթիկ: