|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսանդր Աֆյանը: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` նրա փոխարեն նշանակվել է Սամվել Հովհաննիսյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, այդ կապակցությամբ դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն չկա: