|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեւոն Արոնյանը Իսպանիայի Բիլբաո քաղաքում ավարտված Մեծ սաղավարտի 6-րդ խաղարկության եզրափակիչ մրցաշարում նվաճեց պատվավոր մրցանակը:
Վերջում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան ավարտվեց ոչ ոքի: Լեւոն Արոնյանը վաստակեց 10 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Սա Արոնյանի հաղթանակով ավարտված երկրորդ նման մրցաշարն է: Առաջին անգամ հայ գրոսմայստերը Մեծ սաղավարտը նվաճել էր 2009 թվականին.հայտնում է armchess.am-ը: