|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն յուրահատուկ կերպով է շնորհավորել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ. նա Պուտինի համար երգել է Happy Birthday to You երգը. հայտնում է РИА Новости-ն: Պուտինն, ըստ ներկաների, անակնկալի է եկել:
Այսօր լրացել է Վլադիմիր Պուտինի 61-ամյակը: Երբ նա մտել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի նիստի սրահ, նրան կիթառով դիմավորել է Ինդոնեզիայի նախագահը:
Նշենք, որ Ինդոնեզիայում հոկտեմբերի 7-8-ը կընթանա Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը: