|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսում կիրակի օրը վերսկսվել են պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները. հայտնում է BBC Russian-ը: Զոհվել է ավելի քան 50 մարդ:
Երեկ Եգիպտոսը նշում էր արաբա-իսրայելական հակամարտության 40-րդ տարելիցը: Տասնյակ մարդիկ եկել էին Թահրիր հրապարակ՝ եգիպտական ՌՕՈՒ-ի ցուցադրական թռիչքը դիտելու: Անվտանգության ուժերը, սակայն, հրաժարվել են հրապարակ թողնել Մուրսիի կողմնակիցներին:
Բախումներ տեղի են ունեցել միաժամանակ մի քանի քաղաքներում: