|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հյուրընկալել էր հանրապետության մի շարք դպրոցների ուսուցիչների: Ուսուցիչների օրվա առթիվ ԱԺ նախագահը նրանց պարգեւներ հանձնեց եւ ծաղիկներ նվիրեց: ԱԺ-ում էր նաեւ Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ասյա Դանիելյանը, ով եղել է Հովիկ Աբրահամյանի ուսուցչուհին:
Նա Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ` ներկայացնելով, թե ինչպիսի աշակերտ է եղել Աբրահամյանը: Պարզվում է` գերազանց է սովորել: Տիկին Դանիելյանը պատմեց, որ երբ 10-րդ դասարանում Հովիկ Աբրահամյանից հարցրել է, թե ինչ է ուզում դառնալ, նա պատասխանել է. «Ընկեր Դանիելյան, ես պետք է մինիստր դառնամ»:
ԱԺ նախագահն էլ ասաց, որ կարողանում է երկնիշ թվերը մտքում բազմապատկել:
Մանրամասները` մեր տեսանյութում: