|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը համոզված է, որ զորքերի եւ ոչ ռազմական բեռների տարանցման հարցում Ադրբեջանը կարեւոր դեր է կատարում: Այս մասին նա ասել է «Թուրան» լրատվական գործակալությանը, որի հաղորդմամբ` արդեն սկսվել է Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զորքերի եւ ոչ ռազմական բեռների տարանցումն Ադրբեջանի տարածքով:
Դեսպանի կարծիքով` այս գործընթացը կտեւի մի քանի տարի: Այդ սարքավորումները Թուրքիայի Սամսունգ նավահանգստով կփոխադրվեն եվրոպական երկրներում տեղակայված ամերիկյան ռազմակայաններ: