|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգային միակ թեման 2014թ. պետական բյուջեի նախագիծն էր, որն արժանացավ հավանության: Ըստ նախագծի` 2014 թ. համախմբված բյուջեն կկազմի` եկամուտների գծով` 1.161.9 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1.277.5 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 115.6 մլրդ դրամ:
ՀՀ համայնքների 2014 թ. բյուջեները կկազմեն` եկամուտների գծով` 112.8 մլրդ դրամ, ծախսերի գծով` 117.9 մլրդ դրամ, դեֆիցիտը' 5.1 մլրդ դրամ:
«Պետական բյուջեի հիմնական մասը` 45 տոկոսը, հատկացվելու է կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, անվտանգության խնդիրների լուծմանը»,- բյուջեի նախագիծը ներկայացնելիս նշեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
2014թ. պետբյուջեով տնտեսական աճը կանխատեսվում է 5,2 տոկոս: