|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույց են ունեցել: Սա 1979 թվականից հետո առաջին հեռախոսազրույցն է այս երկու պետությունների ղեկավարների միջև. հայտնում է CNN-ը:
Նախագահ Օբաման հույս է հայտնել, որ հեռախոսազրույցը լավ մեկնարկ է երկու պետությունների փոխհարաբերությունների վերականգնման գործընթացում, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ փոխհամաձայնության գալու հարցում:
Երկու երկրների նախագահները պատրաստակումություն են հայտնել շարունակել Իրանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև մի քանի օր առաջ սկսված բանակցությունները: