|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է գործող զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:
ԱԺ-ից yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Կոստանյանը ժամանել է ԱԺ. այսօր նախատեսված է նրա հանդիպումը ԱԺ չորս խմբակցությունների` ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետ: Առաջինը Կոստանյանը հանդիպելու է ՕԵԿ-ի հետ: Հանդիպումն արդեն սկսվել է:
Մինչ հանդիպումը yerkir.am-ի թղթակիցը Կոստանյանից փորձել է պարզել, թե ո՞ր առավելության համար է նախագահը կանգ առել հենց իր թեկնածության վրա, եւ մի քանի այլ հարցեր ուղղել նրան, սակայն Կոստանյանը հայտարարել է, որ հանդիպման է եւ խոստացել է հանդիպումից հետո պատասխանել հարցերին:
Ի դեպ, մինչ ՕԵԿ-ի հետ հանդիպումը, yerkir.am-ի տեղեկություններով, Կոստանյանը զրուցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: