|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ երիտասարդ ըմբիշները կմասնակցեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Այդ մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտնեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
«Առաջիկայում հայ ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որին մասնակցում են Եվրոպայի լավագույն վեց թիմերը: Մենք որոշել ենք հնարավորություն տալ մեր երիտասարդ ըմբիշներին` մասնակցելու այդ խաղարկությանը և դրսևորելու իրենց: Մեծահասակ ըմբիշներն այդ ընթացքում կշարունակեն մարզվել և կնախապատրաստվեն նոյեմբերին կայանալիք Հայաստանի առաջնությանը»,- ասաց նա: