|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 24-ի առավոտյան ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի դաշտերից մեկում հայտնաբերվել է արկ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ ականանետի արկ` մարտական գլխիկով:
ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակիցը արկը վնասազերծել և տեղափոխել է անվտանգ տարածք: