|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ՀԱՊԿ երկրներին` Սիրիայի վերաբերյալ միասնական դիրքորոշում մշակել՝ գագաթաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթում այն գրանցելու նպատակով. հայտնում է РБК-ն: Այդ մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի շրջանակներում:
ՌԴ ղեկավարը նշել է, որ ՀԱՊԿ-ը չի կարող շրջանցել Սիրիայի հարցը:
«Այդ պետության տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները հենց այնպես չեն առաջացել և ինքնուրույն չեն վերանա: Ահաբեկչությունը մի երկրից կարող է տեղափոխվել մեկ այլ երկիր: Այդ վտանգը շատ իրական է և կարող է վերաբերել յուրաքանչյուրիս: Խնդրի քաղաքական կարգավորումը բխում է մեր բոլորի շահերից»,- ասել է ՌԴ նախագահը: