|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 23-25-ը հայաստանյան պատվիրակությունը` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովին:
Պատվիրակության կազմում ընդգրկված են բնապահպանության, մշակույթի, գիտության, առողջապահության, սպորտի, երիտասարդության, զանգվածային լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչներ: Համագործակցության նախագահությունը ստանձնած Բելառուսի Հանրապետության մայրաքաղաքում կազմակերպվող «2013 -ը՝ ԱՊՀ մասնակից պետությունների բնապահպանական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարի» խորագրով համաժողովին մասնակցելու են ԱՊՀ բոլոր երկրների պատվիրակությունները:
Սեպտեմբերի 24-ին Հասմիկ Պողոսյանը՝ որպես ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության անդամ, համաժողովի շրջանակներում կմասնակցի նաև ՀՀՄՀ խորհրդի հերթական նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ճյուղային համագործակցության մարմինների ղեկավարների հերթական կոորդինացիոն խորհրդակցությանը: