|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տոկիոյի Յամահա-Գինզա կենտրոնում օրերս, Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և «YAMAHA», «ZEN-ON MUSIC» ընկերությունների նախաձեռնությամբ, բացվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 15-ը, այնուհետև մինչև տարեվերջ կտեղափոխվի Ճապոնիայի Օսակա և Նագոյա քաղաքներ:
Ցուցահանդեսում ներկայացված են Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին պատկերող լուսանկարներ` ընտանեկան դրվագներ, հանդիպումներ մշակույթի հանրահայտ գործիչների հետ, կոմպոզիտորի ստեղծագործությունների հավաքածուն, նրան նվիրված գրքերի ժողովածուն, տեսա-ձայնասկավառակներ: