|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանի ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի՝ Правде.ру-ում հրապարակված հոդվածին, որում վերջինս Պուտինին անվանել է «բռնակալ» և հայտարարել, որ «ռուսաստանցիներն ավելի լավ ղեկավարի են արժանի». հայտնում է Газета.Ru-ն` վկայակոչելով Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Քաջ հայտնի է, որ Մակքեյնը Պուտինի երկրպագուն չէ: Չարժե բանավեճի մեջ մտնել այդ մարդու հետ. դժվար թե դա մի մարդու տեսակետ է, ով ապրում է օվկիանոսից այն կողմ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչի են արժանի ռուսաստանցիները, ապա իրենք ի վիճակի են պատասխանել տվյալ հարցին և պատասխանում են ընտրությունների ժամանակ», - ասել է Պեսկովը:
Մակքեյնի հոդվածը հրապարակվել է ի պատասխան Պուտինի՝ New York Times-ում հրապարակված հոդվածի, որում վերջինս խոսել է սիրիական խնդրի մասին և խորհուրդ տվել ԱՄՆ-ին՝ իրեն չզգալ միակ գերպետություն: