|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելգիայի կրթության նախարարության կայքում` KlasCement.be, Իսրայելը համեմատել են նացիստական Գերմանիայի հետ. տեղեկացնում է mignews.com-ը` վկայակոչելով հրեական Joods Actueel թերթը:
Կայքում տեղադրված է եղել ծաղրանկար` հրեան` կախված համակենտրոնացման ճամբարի փշալարերից, կողքին` պաղեստինցի, եւ նրանց մարմինները խորհրդանշում են նացիստական սվաստիկան: Հրեայի պատկերի կողքին գրված է` «Այլեւս երբեք», պաղեստինցու կողքին` «Դարձյալ»: Ծաղրանկարի հեղինակը բրազիլացի նկարիչ Կառլոս Լատուֆն է:
Նախարարությունը չկ պատասխանել թերթի ներկայացուցիչների հարցերին, սակայն թերթի հրապարակումից հետո ծաղրանկարը կայքից հանվել է: