|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օրերս Լեհաստանի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում հայտարարել է, որ մենք Ռուսաստանի շահերի դեմ դուրս գալ չենք կարող: Ուշագրավ է, որ այս տեղեկատվությունը ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հերքել էր:
Այսօր կառավարության առջև մի քանի լրագրողներ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանից փորձեցին պարզել, թե, ի վերջո, Նալբանդյանը նման հայտարարություն արե՞լ է, թե՞ ոչ: Քոչարյանի պատասխանը գրեթե սենսացիոն էր: «Չեմ կարծում, որ որևէ մեկը կողմ է, որ մենք Ռուսաստանի դեմ դուրս գանք»,- քմծիծաղով վստահ ասաց նա:
Yerkir.am-ի հարցը` իսկ մե՞ր շահերը, Քոչարյանն անպատասխան թողեց: