|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
WikiLeaks կայքի սերվերը eBay առցանց աճուրդում վաճառվել է 33 հազար դոլարով: Այն վաճառքի էր դրել շվեդական Bahnhof ինտերնետային ընկերությունը. տեղեկացնում է Reuters-ը:
Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ թեեւ սերվերի ամբողջ ինֆորմացիան ջնջված է, սակայն այն «համաշխարհային պատմության մասն է» եւ «մեծ խորհրդանշական նշանակություն ունի»:
Վաճառքից ստացված գումարը տրամադրվել է ոչ առեւտրային կազմակերպությունների, օրինակ` «Լրագրողներն` առանց սահմանի»: