|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեեւ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւս հայտարարում է, որ Ասոցացման համաձայնագիրն ու Մաքսային միությունն անհամատեղելի են, իշխանությունները շարունակում են ակնարկել, որ Ասոցացման համաձայնագիրն, այդուհանդերձ, կնախաստորագրվի:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Ֆլուլեի ասածն առիթ չէ, որ Հայաստանը մտածի իր աշխատանքները Եվրամիության հետ դադարեցնելու մասին: Նա ընդգծեց, որ գործընթացների հիմնական պատասխանատուն Ֆյուլեն է, նրա վրա է դրված գործընթացը մինչև վերջ հասցնելը, բայցեւ նշեց, որ երկրորդ կողմից պաշտոնական տեսակետ դեռ չի հաղորդվել:
Yerkir.am-ի դիտարկմանը` ՀՀ իշխանությունները չե՞ն ուզում հասկանալ կամ ընդունել, որ ԵՄ-ը չի ցանկանում Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Դա ցանկություն չի, դա գործընթացներ են, որը մեր մոտ ամրագրված է, և մենք շարունակում ենք աշխատել: Կարծում եմ, որ արդյունքներ կունենանք, համենայն դեպս, մենք այդ ճանապարհով ենք ընթանում»: