|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի հավաքականի` Դանիայից կրած պարտությունից հետո ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ շնորհակալություն է հայտնել տղաներին:
«Երկու հարկադրված փոփոխություն արեցինք: Ընտրել էինք Մարկոսին Յուրայի փոխարեն, քանի որ նա շատ լավ է գնդակ պահում: Նախորդ խաղում մրցակիցները մեզ լավ ուսումնասիրել էին, այս անգամ փորձեցինք այլ խաղ խաղալ: Խաղում էին այնքան, որքան թույլ էր տալիս մրցակիցը: Ես շնորհակալություն եմ հայտնել տղաներին: Եվրոպայի առաջնության մասին դեռ չենք մտածում: Առջևում Բուլղարիայի հետ խաղն է»,- ասաց Մինասյանը: