|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավարտվեց «Հրազդան» մարզադաշտում ընթացող Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպումը:
Ինչպեսև սպասվում էր, Յուրա Մովսիսյանի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Մարկոս Պիզելին: Նա հանդիպման ընթացքում չփայլեց իր խաղով:
Առաջին խաղակեսը գոլազուրկ ստացվեց: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպման առաջին խաղակեսում Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ հանեց Արթուր Սարկիսովին, ով րոպեներ անց վնասվածք ստացավ: Նա կաղալով լքեց խաղադաշտը: Հանդիպման երկրորդ կեսին Սարկիսովի փոխարեն հարկադրված խաղադաշտ դուրս եկավ Սարգիս Ադամյանը:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի ընտրանին ակտիվ գրոհում էր, սակայն վերջին հարվածն այդպես էլ չէր ստացվում:
74' մրցակցի տուգանային հրապարակում կոպիտ խաղալու համար ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից:
Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Դանիել Ագերը: Հանդիպման միակ գոլը դա էր:
Ֆոտոռեպորտաժն` այստեղ: