|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության վերահսկիչ-վերստուգիչ վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը. հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Դավիթ Դավթյանը զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի` սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին, օրենքով սահմանված կարգով, անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու դիմաց զինվորի ծնողից պահանջել եւ ստացել է 1000 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: