|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աշխատանքային այցով Վիլնյուս այցելած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչուսի հետ։
Նախարարներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի որոշմանը եւ հանգամանալից քննարկել Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների հետագա զարգացումը։
Ըստ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության՝ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակել ամենատարբեր ուղղություններով Եվրոպական Միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի, եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Նախարարները համակարծիք են եղել, որ հարկավոր է առաջ մղել Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա։