|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ի ձեռքում է հայտնվել Իրանի հրամանը Իրաքի գրոհայիններին, ըստ որի` եթե ԱՄՆ-ը հարված հասցնի Սիրիային, նրանք պետք է հարձակվեն Բաղդադում ամերիկյան դեսպանատան եւ ԱՄՆ-ի հետ կապված այլ թիրախների վրա. գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ թերթի` ամերիկացի զինվորականները փորձում են կանխատեսել, թե ինչ պատասխան գործողություններ կձեռնարկեն սիրիացիները, իրանցիները եւ նրանց դաշնակիցները ամերիկյան հարվածների դեպքում: Մասնավորապես` նրանք ուշադիր հետեւում են Պարսից ծոցում տեղակայված իրանական նավատորմի արագընթաց ոչ մեծ նավերին: Ամերիկացի պաշտոնյաները երկյուղում եմ նաեւ, որ «Հըզբոլլահը» կարող է հարձակվել Բեյրութում ԱՄՆ դեսպանատան վրա:
«Գործողության սկզբի հետաձգումը, կապված նախագահ Բարաք Օբամայի` Կոնգրեսի հավանությունը ստանալու անսպասելի որոշման հետ, մեծացնում է Բաշար Ասադի հետ կապված խմբերի պատասխան գործողությունների համատեղման շանսերը»,- գրում է թերթը: