|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրու բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում` երկու անչափահաս երեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն:
Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որը հիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երևան մեկնելու համար: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Թաթարյանների ընտանիքի ապրելակերպին ծանոթանալու և օգնություն ցուցաբերելու նպատակով օրերս այցելեցին նրանց: Ընտանիքի մայրը պատմեց, որ անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս վիրահատվել է և վճարումները կատարելու նպատակով Գյումրու տարբեր բանկերից վարկով գումարներ է վերցրել: Հիմա էլ, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն, այդ վարկերը մարելու համար հարկադրված վաճառում են բնակարանը: Ներկայացվող տեսանյութում ընտանիքի մայրը պատմում է իրենց դժվար ապրելակերպի մասին: