|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 7-ից 18-ը Հայաստանի Ձյուդոյի հավաքականը Աբովյանում անցկացրեց վերջին ուսումնամարզական հավաքը` աշխարհի առաջնությունից առաջ:
Ռիոյի առաջնությանը Հայաստանը կներկայացնի երկու մարզիկների` մեր փորձառու Հովհաննես Դավթյանին (60կգ) և Արմեն Նազարյանին (66կգ): Թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի հետ Բրազիլիա կժամանի օգոստոսի 20-ին:
Դավթյանը կգոտեմարտի օգոստոսի 26-ին, իսկ Նազարյանը 27-ին:
Նախնական հայտերով առաջնությանը կմասնակցեն 124 երկրների 779 ձյուդոիստներ: 60կգ քաշային կարգում հայտավորված են 70, իսկ 66կգ քաշային կարգում` 81 ձյուդոիստներ: