|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ջոն Լենոնի փողկապը, որը նա համերգներից մեկի ժամանակ նվիրել էր իր երկրպագուհուն, աճուրդի է հանվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Օգոստոսի 24-ին Լիվերփուլում ամենամյա The Beatles Worldwide Convention-ի մասնակցիները հնարավորություն կունենան պայքարելու իրենց սիրելի երգչի փողկապը ձեռք բերելու համար:
66-ամյա Ջոյս Մակուիլյամսի խոսքով` The Beatles-ի համերգներից մեկի ժամանակ Լենոնն իր ճակատի քրտինքը մաքրելու համար նրանից թաշկինակ է խնդրել: Երբ երգիչը վերադարձրել է թաշկինակը, աղջիկը կատակել է` ասելով. «Ինձ թվաց` Ձեր փողկապն եք տալու», ինչից հետո Լենոնը հանել է փողկապն ու տվել աղջկան: