|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի նախկին քննիչ Ս. Պ.-ն իր վարույթում` ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իր պաշտոնեական դիրքը շահադիտական դրդումներով օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործը բացահայտելու և հափշտակված ոսկյա զարդերը սեփականատերերին վերադարձնելու պատրվակով հանցանքի կատարումից տուժած երկու քաղաքացիներից Ս.Պ.-ն պահանջել և ստացել է 3300 ԱՄՆ դոլար գումար և 7000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:
2013 թվականի օգոստոսի 5-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: