|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն այսօր մերժել է խորհրդարանի կողմից ընդունված` մանկապիղծներին քիմիական եղանակով ամորձատելու մասին օրենքը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Աթամաբեւը համարել է, որ այդ օրենքի իրագործումը հնարավորություն չի տա հասնելու դրված նպատակներին: Ըստ նրա` ավելի արդյունավետ կլինի նման հանցագործներին ցմահ բանտարկելը:
Քիմիական եղանակով ամորձատումը կատարվում է հորմոնալ դեղամիջոցներով, որոնք ժամանակավորապես դադարեցնում են տեստոստերոնի սինթեզը: Ի տարբերություն վիրահատական եղանակի, որոշ ժամանակ անց` դեղամիջոցների ընդունումը դադարեցնելուց հետո, հորմոնի արտադրությունը վերականգնվում է: