|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի իրավական հարցերի ղեկավար Րաֆֆի Կարակաշյանը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում` կոչ անելով մեծացնել Հայաստանին, Արցախին եւ Ջավախքին տրամադրվող օգնությունը: Կարակաշյանը նշել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը դիմակայելու խնդիր ունի, իսկ հենց ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որ բոլոր ազգերը արժանի են ազատությանը եւ ինքնորոշվելու իրավունք ունեն:
Ըստ Կարակաշյանի` մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ ԼՂՀ-ի զարգացման համար, 10 տոկոսով հարկավոր է ավելացնել Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի զարգացմանն ուղղված գումարը, նաեւ 50 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար: Նա նաեւ կոչ է արել խստացնել 907 հոդվածը, վերացնել ԱՄՆ-ԼՂՀ շփումների արգելքը եւ աջակցել ԵԱՀԿ ՄԽ կողմից իրականացվող` Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններին: