|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի Հանրային պալատի անդամ և փաստաբան Անատոլի Կուչերենան RT-ին տված հարցազրույցում ասել է, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով արդեն մոտ մեկ ամիս գտնվում է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, մտադիր է աշխատել և իր կյանքը դասավորել Ռուսաստանում:
«Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Սնոուդենից եկած դիմումը ձևակերպվի»,- նշել է նա:
Կուչերենայի խոսքերով` դրական պատասխան ստանալու դեպքում քաղաքացուն տրվում է վկայական, որը նրան թույլ է տալիս գտնվել ՌԴ ցանկացած մասում, ինչպես նաև ունենալ ռուսաստանցիներին հավասար իրավունքներ: Իսկ բացասական պատասխանի դեպքում հնարավորություն կա դատարանում բողոքարկել որոշումը: