|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սոֆիայում հազարավոր մարդկանցից բաղկացած մի խումբ հուլիսի 23-ին փակել է երկրի խորհրդարանի մուտքը` ներսում թողնելով ավելի քան 100 մարդու` պատգամավորների, նախարարների ու լրագրողների. հայտնում է Лента.ру-ն:
Ոստիկանները փորձել են հետ մղել ցուցարարներին, սակայն ապարդյուն: Ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է ավելի քան 7 ցուցարար:
Հիշեցնենք, որ ցույցերը Բուլղարիայում սկսվել են հունիսի 14-ից: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: