|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Apple կորպորացիայի աշխատակիցների կայքը, որում Apple iOS 7 նոր օպերացիոն համակարգի վերջին թարմացումներն են, ենթարկվել է հաքերային հարձակման. ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի օրը սերվիսն անջատվել է առանց նախազգուշացման, իսկ կիրակի օրը ծրագիրը մշակողներին նամակներ են ուղարկվել հաքերային հարձակման մասին: Apple-ն անում է ամեն հնարավորը` կայքի աշխատանքը վերականգնելու համար, նաեւ վստահեցնում, որ հիմնական տեղեկատվությունը շիֆրավորված է եղել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: