|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԿԱՄԱԶ-ի վարորդին, ով «Պոդոլսկ- А101» ավտոմայրուղում հարվածել էր ուղևորատար ավտոբուսին, երթեւեկության կանոնների խախտման մեղադրանք է առաջադրվել. հայտնում է РИА Новости-ն:
Բեռնատարի վարորդը ՀՀ քաղաքացի է: Հետաքննության տվյալներով` Հրաչյա Հարությունյանը վարորդական վկայականը ստացել է ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում: Նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում:
Ներկայումս Հարությունյանը գտնվում է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարը 18 մարդ կյանք էր խլել, 25 հոգի շարունակում է մնալ հիվանդանոցում: Բեռնատարին բախվելուց հետո ավտոբուսը երկու մասի էր բաժանվել: