|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ գիշերը` ժամը 23:30-24:00-ն ընկած ժամանակահատվածում, Գորիսի կենտրոնում վիճաբանություն է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (Աղալարի) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև. այս մասին տեղեկանում ենք ''Իրավունք'' կայքից:
Ըստ շրջանառվող լուրերի՝ եղել է նաև դանակահարություն: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից կայքը տեղեկացել է, որ նշված ժամին, իրոք, Գորիսի կենտրոնում`«Դիանա» հյուրանոցի մոտ, վիճաբանություն է եղել երկու հարբած ընկերների միջև, ովքեր ծննդյան արարողությունից էին վերադառնում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: