|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ կիսապաշտպանը դորտմունդյան ակումբ է տեղափոխվել 27.5 մլն եվրոյի դիմաց: Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ռեկորդային էր Գերմանիայի փոխչեմպիոնի համար:
Հենրիխ Մխիթարյանին շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբը` Դոնեցկի «Շախտյոր»-ը. «Շնորհակալություն ենք հայտնում Հենրիխ Մխիթարյանին «Շախտյոր»-ում անցկացրած տարիների համար և հաջողություն մաղթում նրան»:
Մխիթարյանը դոնեցկյան ակումբը համալրել էր 2010-ի օգոստոսի 30-ին: Թիմի կազմում անցկացրել է 106 հանդիպում և դարձել 44 գոլի հեղինակ: