|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 4-ին` ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ քաղաքացի Խ. Ղալեչյանը դյուրավառ հեղուկով տարան նետել է դեպի դատախազության շենքը, ինչի հետևանքով առաջին հարկի սենյակներից մեկում այրվել է համակարգիչ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով, իսկ Խ. Ղալեչյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին: