|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Աբխազիայով անցնող երկաթուղին անպայման կվերագործարկվի, սակայն ներկայումս այդ հարցը քննարկելը վաղաժամ է:
«Իհարկե, ճանապարհը պետք է բացվի, եւ այն կբացվի: Այդ ճանապարհը կբարելավի հարաբերությունները աբխազների հետ եւ զարգացնի տնտեսությունը: Սակայն, ցավոք, հաճախ այն, ինչ օգտակար է տնտեսությանը, վատ է քաղաքականության համար: Կարծում եմ` այդ հարցը շատ է քաղաքականացված: Ճանապարհի վերականգնումը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ հարցն այլեւս աժիոտաժ չի առաջացնի»,- ըստ РИА Новости-ի` ասել է Վրաստանի վարչապետը: