|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
a1plus.am-ը տեղեկացնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կրկին գնացել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով` նա բարձր ջերմություն ունի:
«Բժիշկները հետազոտում են նրան` ջերմության պատճառը պարզելու համար: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին օրերին պարբերաբար այցելում է բժշկական կենտրոն»,- գրել է լրատվամիջոցը:
Yerkir.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը տեղեկացրեց, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է բուժման կուրս ընդունել, եւ այսօր այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ հերթական բուժզննման:
Դիտարկմանը, թե ճի՞շտ է, որ Տիգրան Սարգսյանը բարձր ջերմություն ունի, եւ բժիշկները հետազոտում են նրան՝ ջերմության պատճառը պարզելու համար, Հարություն Բերբերյանը բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի քարտուղարը դեռ երեք օր առաջ հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե վարչապետի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա: