|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող Ցարնաեւ եղբայրներից կրտսերին` Ջոհարին, այսօր 30 կետից բաղկացած մեղադրական է ներկայացվել, որոնցից 17-ը ենթադրում են ցմահ բանտարկություն կամ մահապատիժ. տեղեկացնում է CBS-ը:
Մեղադրականում ասվում է, որ Ջոհարը եւ նրա ավագ եղբյարը` Թամերլանը, կիրառել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր առավելագույն թվով մարդկանց ոչնչացնելու համար:
Հուլիսի 10-ին Ցարնաեւի գործը կքննվի Բոստոնի շրջանային դատարանում: Դատավարությանը ներկա կլինի նաեւ մեղադրյալը: