|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակն այսօր փակ է եղել այն սպասարկող անձնակազմի գործադուլի պատճառով. գրում է Liberation-ը: Մարդիկ բողոքում են ցածր աշխատավարձերի, աշխատանքի ոչ անվտանգ պայմանների դեմ:
Ըստ թերթի` նախորդ գործադուլն անցկացվել է 2010-ին եւ տեւել 2 օր: Թե որքան կտեւի այս գործադուլը, դեռեւս որոշում չի կայացվել:
Էյֆելյան աշտարակը օրական ընդունում է 25-30 հազար այցելու, տարեկան` մոտ 7 միլիոն: