|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գրոհայինները վաղ առավոտյան հարձակում են գործել Աֆղանստանի նախագահական նստավայրի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլում. հայտնում է France-Press-ը:
Իրավապահ մարմիններին հաջողվել է հետ մղել հարձակումը: Քաբուլի ոստիկանության տվյալների համաձայն` հարձակմանը մասնակցող «Թալիբան»-ի բոլոր 4 ներկայացուցիչները զոհվել են: Ըստ ուժային մարմինների` թալիբներին հաջողվել է նստավայր ներխուժել կեղծ անցաթղթերի միջոցով:
Հարձակման պահին նստավայրում գտնվել է մոտ 20 լրագրող, որոնք եկել էին մասնակցելու նախագահի մամուլի ասուլիսին: Որտե՞ղ է գտնվել այդ ժամանակ նախագահը, հայտնի չէ: