|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կանադական Global BC հեռուստաալիքի եղանակի տեսության ժամանակ սարդը ահավոր վախեցրել է հաղորդավարին. գրում է Metro-ն: Հոդվածոտանին ընկել է փողոցային տեսախցիկի մեջ ու պրոյեկտվել էկրանին, որի առջեւ կանգնած հաղորդավար Քրիստի Գորդոնը հաղորդել է հնարավոր տեղումների մասին: Տեսնելով սարդին` կինը վախից գոռացել է ու փախել: Նա փորձել է իրեն հավաքել ու շարունակել հաղորդումը, սակայն, կրկին տեսնելով սարդին, լքել է աշխատանքային տեղը` գործընկերների բարձր ծիծաղի ուղեկցությամբ:
Ի դեպ, մեկ այլ հաղորդման ժամանակ էլ Քրիստիի աչքը ճանճ է մտել: